ԻՊ-ն իր շարքերում ընդգրկել է մոտ 1800 սիրիացի երեխա
2015թ-ի ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները իրենց շարքերն են ընդունել մոտ 1800 սիրիացի երեխայի: Սիրիայում ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներում գործում են հավաքագրման հատուկ կետեր։ Երեխաները պատրաստություն են անցնում ահաբեկիչների մարզական ճամբարներում, որից հետո նրանց սկսում են օգտագործել ահաբեկչություններ իրականացնելու, ինչպես նաև ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այդ մասին հայտնում է EFE գործակալությունը` հղում անելով Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտորդական խորհրդի տվյալներին:
Այդ երեխաներից 350-ն արդեն մահացել են: Մասնավորապես՝ առնվազն 48 երեխա դարձել են մահապարտ ահաբեկիչներ և կյանքին հրաժեշտ են տվել հանձնարարությունները կատարելու ժամանակ, հաղորդում է Корреспондент-ը: