Յուրա Մովսիսյանն ընտրել է «Ռեալ Սոլթ Լեյքի» մարզաշապիկի համարը
Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի»-ի կազմում արդեն ընտրել է խաղաշապիկի համարը, այս մասին հայտնում է «RSL Soapbox»-ը:
Ամերիկյան թիմում Մովսիսյանը հանդես կգա 14 համարի խաղաշապիկով. Դա նույն համարն է, որի խաղաշապիկով ֆուտբոլիստը խաղում է Հայաստանի հավաքականում:
Հիշեցնենք, որ Յուրան վարձավճարով տեղափոխվել է «Ռեալ Սոլթ Լեյք», ուր խաղացել է 2007-ից 2009 թվականներին: