2020թ. հոկտեմբերի 6-ին Դաշնակցության վաշտի 26 մարտիկներ իրենց կյանքը զոհեցին Հայրենիքի պաշտպանությանը (տեսանյութ)
2020թ. այս օրը՝ հոկտեմբերի 6-ին, Դաշնակցության վաշտի 26 մարտիկներ իրենց կյանքը զոհեցին Հայրենիքի պաշտպանությանը: 26 լույս տղերք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը. նա նաև տեսանյութ է հրապարակել:
«Ընկերներ, հիշատակներդ միշտ վառ: Շատ բառեր չեմ գրելու: Դուք, մեր նահատակ մյուս ընկերները, գաղափարի բոլոր մարտիկները… Դուք մեծ պատգամ եք թողել ամենքիս ու մեր սերունդներին: Դուք ձեր արյունով եք սրբացրել մեր հողը և ձեր արյունը երբեք ջուր չի դառնա»,- նշել է նա: