Երևանում, իր բնակարանում, հայտնաբերվել է 41-ամյա կնոջ դի. մարմնի վրա կան դանակի հարվածների հետքեր
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 07։10-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Նուբարաշեն վարչական շրջանի 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։
Տեղում ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ 41-ամյա Աստղիկ Մ․-ն էր։
Բժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան դանակի մի քանի հարվածի հետքեր։