Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Բերդում իշխանությունը որոշել է ճնշումների միջոցով մեկ մարդ գողանալ ընդդիմությունից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Հոկտեմբերի 10-ին Բերդ համայնքում ավագանու նիստ է նշանակված, սակայն ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական ցուցակի 1-ին, 2-րդ եւ 36-րդ համարները, ինչպես նաեւ Բերդի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը կալանավորված են։

Ցուցակի 1-ին համարը` գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը, արդեն 11 ամիս է՝ կալանավայրում է եւ հենց կալանավայրից է հաղթել ընտրություններում, իսկ 2-րդ համարը` Բերդի համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը, կալանավորվեց վերջերս հարուցված քրեական գործի շրջանակներում, ըստ որի՝ Սամվել Հովսեփյանը, Լեւոն Առաքելյանը եւ ցուցակի 36-րդ համար Հասմիկ Մելիքյանը հարկադրել են Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենի ԺՊ Աստղիկ Առաքելյանին, որ հօգուտ «Զորավոր համայնքի» քարոզչություն իրականացնի։ Հարուցված քրեական գործի հիմքում Աստղիկ Առաքելյանի ցուցմունքն է, ինչպես նաեւ գաղտնալսվել է Հասմիկ Մելիքյանի խոսակցությունը, սակայն Սամվել Հովսեփյանի պաշտպան Գոռ Սաղոյանի կարծիքով՝ նույնիսկ այդ ձայնագրությունը չի կարելի ապացույց համարել։

«Հրապարակի» հետ զրույցում Սաղոյանն ասաց, որ Սամվել Հովսեփյանի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը դեռեւս չեն ստացել, դա է պատճառը, որ այն դեռ չեն բողոքարկել։ Այս ընթացքում կալանավայրում Սամվել Հովսեփյանը հացադուլ է սկսել։ Սաղոյանին հարցրինք՝ ուսումնասիրելով գործի նյութերը, մեղադրանքի հիմնավորվածությունը, կարո՞ղ է մեկնաբանել այն տեսակետները, որ հարուցված քրեական գործը բացառապես քաղաքական շարժառիթ ունի եւ կապված է Բերդում սեպտեմբերի 25-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների հետ։ «Ես որեւէ այլ պատճառ չեմ տեսնում, որովհետեւ, հաշվի առնելով մեզ ներկայացված նյութերը, որոնցում որեւէ ապացույց չկա Սամվել Հովսեփյանի վերաբերյալ, պարզ է դառնում, որ սա իրավական պրոցես չէ, որեւէ հիմնավորում չկա։ Խոսքն ապացույցների բավարար լինել-չլինելու մասին չէ, խոսքն ապացույց առհասարակ լինել-չլինելու մասին է։ Սամվել Հովսեփյանը հենց այդ նկատառումներից ելնելով հացադուլ է հայտարարել, քանի որ գտնում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, եւ, ի նշան բողոքի, հացադուլ է հայտարարել։ Այսօր արդեն հացադուլի 4-րդ օրն է»,- պատասխանեց փաստաբանը։

Հարցրինք՝ ի՞նչ նպատակ ունի քաղաքական հետապնդումը, ՔՊ-ն Բերդում ուզում է իշխանությո՞ւն զավթել, ինչպես դա եղավ Վանաձորի պարագայում, երբ հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանը մինչ այժմ կալանավորված է, իսկ նրա փոխարեն Փաշինյանը համայնքապետի պաշտոնակատար է նշանակել Արկադի Փելեշյանին` Ակային։ «Ես չեմ բացառում այդ տարբերակը, ուղղակի գործի իրավական մասից կարող եմ խոսել։ Ձեր ասածը բացառված չէ՝ հաշվի առնելով, որ «Զորավոր համայնք» դաշինքի 1-ին համարը կալանքի տակ է, 2-րդ համարն արդեն կալանքի տակ է։ Գուցե, եթե քվորում չապահովվի, ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի, գուցե ամեն ինչ դրան է գնում, չեմ բացառում, որ այդ ամենը կա, ուղղակի եկեք ես գնահատականներ չտամ»,- ասաց պաշտպանը։

Ինչ վերաբերում է Հովսեփյանին կալանավորելու հիմքերին, ապա դատարանը կալանավորման հիմք է համարել Հովսեփյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու վտանգը․ «Այսինքն, հաշվի առնելով իր պաշտոնեական դիրքը, լիազորություններն ու լծակները, վարույթն իրականացնող մարմինը ենթադրում է, որ Հովսեփյանն ազդեցություն կգործադրի իր ենթակայության տակ աշխատող անձանց նկատմամբ»։

«Հրապարակը» փորձեց զրուցել նաեւ Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատար Աստղիկ Առաքելյանի հետ, ում ցուցմունքի վրա է խարսխված այս գործը։ Նրան հարցրինք, թե Հասմիկ Մելիքյանը, Լեւոն Առաքելյանն ու Սամվել Հովսեփյանը, ովքեր իր ցուցմունքի հիման վրա կալանավորված են, ինչպե՞ս են փորձել իր վրա ճնշում գործադրել, արդյոք իրեն սպառնացե՞լ են, բռնությո՞ւն են կիրառել։ Սակայն Աստղիկ Առաքելյանը չպատասխանեց մեր հարցին՝ ասելով, որ իրեն հարմար չէ խոսել, տեղ պիտի մտնի, ու հայտնի էլ չէ, թե երբ կարող է խոսել։ Ապա անջատեց հեռախոսը։

Սեպտեմբերի 25-ի ընտրությունների արդյունքներով՝ «Զորավոր համայնք» դաշինքը մոտ 1500 ձայն ավելի է ստացել ՔՊ-ից։ Եվ մանդատները բաշխվել են այսպես․ «Զորավոր համայնք»՝ 11, ՔՊ՝ 8, «Արժանապատիվ սերունդ»՝ 2 մանդատ։ Մանուչարյանը կալանավորված է, ուստի չի կարող ներկա գտնվել եւ քվեարկել ավագանու նիստում, որտեղ համայնքապետ պետք է ընտրվի։ Կալանավորվեց նաեւ համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը, ով ավագանու ցուցակի 2-րդ համարն է։ Այսինքն՝ Քննչական կոմիտեի միջոցով ուժերի հարաբերակցությունը դարձրին 9/10։

Եթե Հովսեփյանին չձերբակալեին, Մանուչարյանը կարող էր ինքնաբացարկ հայտնել, ցուցակից նոր մարդ կմտներ, եւ 11 ձայնով կընտրեին համայնքապետ։ Իսկ այսպես ամեն ինչ արվում է, որ իշխանությունը խլեն հաղթած ուժից։ Հոկտեմբերի 10-ին նշանակված է ավագանու առաջին նիստը, ԶՀ-ն, ըստ ամենայնի, չի ներկայանա նիստին, եւ քվորումի բացակայության պատճառով նիստը չի կայանա։ Իշխանությունը որոշել է ճնշումների միջոցով մեկ մարդ գողանալ ընդդիմությունից, որը կողմ կքվեարկի իրենց թեկնածուին, եւ համայնքապետ կդառնա ՔՊ-ականը։ Հակառակ պարագայում՝ եթե այս սցենարը գլուխ չգա, 20 օրից Նիկոլ Փաշինյանն իր ուզած մարդուն կնշանակի համայնքապետի ԺՊ։

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում