Կարեն Անդրեասյանն ազատվեց արդարադատության նախարարի պաշտոնից
Կարեն Անդրեասյանն այլևս արդարադատության նախարար չէ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը` որպես Հայաստանի արդարադատության նախարար»,–գրել է Կարեն Անդրեասյանը` ներկայացնելով մեկ տարուց ավելի իր աշխատանքի ընթացքում կատարված աշխատանքը։