Նիկոլը գնում է աշխարհաքաղաքական վա-բանկ, որի գինը փակելու է հայ մարդն իր կյանքով. Աշոտյան (տեսանյութ)
Նիկոլը գնում է աշխարհաքաղաքական վա-բանկ, որի գինը փակելու է հայ մարդն իր կյանքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Իշխանասարում ռազմագերիների գնդակահարությունը Նիկոլի խղճին է:
Անգամ միջազգային հանրությունն է ասում ՝ սա 2020-ին թուրքին ներելու հետևանք է:
Երկու տարվա ընթացքում, 2020-ից առ այսօր Հայաստանը ներկայացնող իշխանությունները ոչ մի գործնական քայլ չեն արել, որպեսզի հայ ժողովրդի դեմ ոճրագործություն կատարած ադրբեջանցիները պատժվեն»: