ՆԱՏՕ-ն «ուկրաինացիների ձեռքով» ցանկանում է թուլացնել Ռուսաստանը․ Մատվիենկո
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն «ուկրաինացիների ձեռքով» ցանկանում է թուլացնել Ռուսաստանին և իրեն ենթարկել: Նրա խոսքերը մեջբերում է РИА «Новости» գործակալությունը։
«Ուկրաինացիների ձեռքով ՆԱՏՕ-ն ցանկանում է թուլացնել Ռուսաստանը, մեզ ենթարկել այնպես, ինչպես նրանք ամբողջությամբ ենթարկեցին Ուկրաինային, բայց մենք, իհարկե, երբեք դա թույլ չենք տա, մենք ի վիճակի ենք ապահովել մեր անվտանգությունը և փրկել անմեղ մարդկանց կյանքը»,- ասել է Դաշնային խորհրդի նախագահը՝ Նամիբիայի Ազգային խորհրդի նախագահ Լուկաս Սինիմբո Մուհայի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ։
Բանակցությունների ընթացքում Մատվիենկոն Նամիբիայի Ազգային խորհրդի նախագահին ներկայացրել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության պատճառների և Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում վերջին հանրաքվեների մասին։