Արմեն Գրիգորյանն ԱՄՆ-ի «նամեստնիկն» է․ Արամ Սարգսյան (տեսանյութ)
Դուք կարծում եք, թե ԱՄՆ-ն այսօր Հայաստանի օգտի՞ն է ինչ-որ բան անում, ոչ․ ԱՄՆ-ն ցանկանում է այստեղից ՌԴ-ին դուրս մղել: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Այս համատեքստում Արամ Սարգսյանը նկատում է, որ եթե լինի մասնավոր իշխանափոխություն, ապա դա կարող է վտանգավոր լինել երկրի համար, քանի որ իշխանության կգան նրանց ընտրյալները։
«ԱՄՆ-ն ցանկանում է այս տարածաշրջանում առաջացած վակուումը լցնել և չեն էլ թաքցնում իրենց նպատակը: Ո՞վ է դարձել նրանց վստահելի անձը՝ Արմեն Գրիգորյանը (ԱԽՔ-խմբ), որն այսօր շատ ակտիվ գործունեություն է ծավալում հենց ԱՄՆ-ում: Նրան անգամ «ЦРУ»-ի (Հետաքննությունների դաշնային Բյուրոյի-խմբ․) կենտրոնակայան են հրավիրել, այնտեղ հազվադեպ է լինում, որ հրավիրեն որևէ մեկին: Եթե մենք անընդհատ պետք է ապավինենք, որ դուրսը պետք է որևէ մեկին մեզ մոտ առաջադրի, կլինի այն ՌԴ-ն, ԱՄՆ-ը կամ ուրիշը, ապա այն կնշանակի, որ մենք «նամեստնիկի» ենք սպասում, ուրիշ ոչ մեկին»,- ասաց Արամ Սարգսյանը։
Նա հիշեցրեց 1995-96 թթ, երբ ընդդիմությունը միավովեց, միասնական թիմով հանդես եկավ ու առաջարկեց միասնական թեկնածուով և խորհուրդ տվեց ընդդիմադիրներին շարժվել այդ օրինակով։
Մանրամասները՝ տեսանյութում