Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Քաղաքականություն

Կկորցնենք Սյունիքը, քանի որ ուզում ենք մոռանալ Արցախի մասին. Վահրամ Միրաքյան

«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը գրում .

«Աշխարհում բոլոր բնական էակների համար գոյության իմաստն էքսպանսիան է: Բույսերը գոյություն ունեն, քանի դեռ էքսպանսիա են անում: Ծառը հենց սերմ չի տալիս, արմատն ավելի չի խորանում հողի մեջ, սաղարթն ավելի չի մեծանում՝ սկսում է մեռնել: Գայլերի ոհմակը կամ ոչխարների հոտը գոյություն ունեն, քանի դեռ նոր նոր տարածքներ է գտնում:

Գոյության իմաստն էքսպանիսան է, նույնը վերաբերում է նաև ազգերին:

Մենք կորցրեցինք Արցախի մի մասը, քանի որ չհիշեցինք Նախիջևանի մասին (Նախիջևանն ու Արցախը նույն կարգավիճակով էին 1921 թ. հանձնվել Ադրբեջանին): Մենք կշարունակենք կորցնել ԼՂԻՄ-ը, քանի որ մոռացել ենք Շահումյանի մասին, կկորցնենք Սյունիքը, քանի որ ուզում ենք մոռանալ Արցապի մասին և այլն, հասկացաք տրամաբանությունը:

Մենք կկորցնենք էս 29800 քառակուսի կիլոմետրը, եթե դադարենք երազել 300 000 քառակուսի կիլոմետրի մասին:

Դու միշտ կպարտվես ֆուտբոլը, եթե քո թիմում մենակ դարպասապահ ունես: Ինչքան էլ լավը լինի դարպասապահը՝ շանս չունի հաղթելու, քանի որ մենակ պաշտպանվում է: Վերջ ի վերջո հակառակորդի մի հարձակում հաջողություն է ունենալու: Ոնց որ եղավ 2020 ին:

Իրականում մենք էլ, որպես էթնիկ խումբ, էքսպանիսայի տարրեր ունենք, բայց այդ էքսպանսիան մեր համար կործանարար է և արտահայտվում է արտագաղթով ու այլ երկրներում ամրանալով: Ընդհանրացրած՝ Մոսկվան, Բեյրութը, Փարիզն ու Գլենդելն ենք գրավում:

Հա, հասկանում եմ, շատ են աշխատել, որ մենք մոռանանք էքսպանսիայի մասին, որ «29.800 քառակուսի կիլոմետրի վրա զարգանանք», որ հաշտվենք դարպասապահի կարգավիճակի հետ, որ հանձնվենք «միջազգային հանրության» արդարադատությանը, բայց դա հակաբնական ու ինքնակործան գաղափարախոսություն է: Չնայած կործանարարությանը, այդ գաղափարների կրող մեծ խմբեր ունենք, սկսած նախագահներից ու իրենց համակիրներից, ավարտած կարծիքի առաջնորդների այլ խմբերով:

Հիմա դա արդեն կարևոր չէ, կարևորը կկարողանանք նորից վերագտնել գոյության մեր բանաձևը, այսինքն՝ էքսպանսիայի մեր մոդելը, որը կտանի մեզ զարգացման, ոչ թե կործանման ուղղությամբ»: