Անանուն աղբյուրը պետք է հետաքրքրի իրավապահներին, որովհետև այն սպառնալիք է ազգային անվտանգությանը. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը կասկածներ ունի՝ ով է «Հայկական ժամանակում» տպագրված երկու հոդվածների հեղինակը, սակայն, ըստ նրա, դրանով պետք է զբաղվեն իրավապահները։
«Այդ անանուն աղբյուրը պետք է առաջին հերթին հետաքրքրի իրավապահներին, որովհետև սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, որովհետեւ Հայաստանում տարածվում են ադրբեջանական տեղեկություններ, թեզեր, հանրությանը մղում են վախի, անորոշության զգացում են առաջացնում, հետևաբար իրավապահները պետք է բացահայտեն, թե ով է անանուն աղբյուրը, որովհետև դա թշնամական դիվերսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,– ասաց Գեղամ Մանուկյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Մանրամասները՝ տեսանյութում