Հանդիպման ձևաչափը կշարունակվի, թեկուզ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններից հստակ չէր՝ եթե հանդիպում լինի, ինքը կմասնակցի՞, թե՝ ոչ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Վեհափառի, Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահների հնարավոր հանդիպմանը:
Ըստ նրա՝ ակնկալվում է, որ այդ ձևաչափը կշարունակվի, թեկուզ առանց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարել էր, որ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, իսկ Մայր Աթոռից էլ հայտարարեցին, որ Ամենայն հայոց կաթողիկոսը կշարունակի ջանքերը, որ Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահները կրկին հանդիպեն։ Մայր Աթոռից տեղեկացրել են, որ Վեհափառն առանձին քննարկումներ կսկսի նախագահների հետ, որ հստակեցնի նրանց միասնական հանդիպման շարունակության հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում