Քաղաքական մեծամասնությունն անգործության է մատնված Ազգային ժողովում. Գեղամ Մանուկյան
«Եթե ընդդիմությունը հայտարարել է քաղաքական բոյկոտի մասին և չի մասնակցում ԱԺ լիագումար նիստերին ու հանձնաժողովների նիստերին, և մնացյալ բոլոր գործիքակազմերով իրավիճակի շուրջ անհանգստություն էր արտահայտել, ապա իշխող խմբակցությունն աշխատանքային բոյկոտի է ենթարկում խորհդարանը»:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
Նրա որակմամբ, քաղաքական մեծամասնությունն անգործության է մատնված Ազգային ժողովում։
«Երբ ընդդիմությունը քաղաքական բոյկոտ է հայտարարել, իշխող խմբակցությունը գոնե ձեւի համար քննարկում չի ծավալում, սա սնանկություն, ճգնաժամ է խորհրդարանում»:
Մանրամասները՝ տեսանյութում