Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով
Հասարակություն

Հայ զինծառայողների գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում. 2 զինծառայող նույնականացվել է. Սիրանուշ Սահակյան

Սոցիալական ցանցերում երեկվանից տարածված տեսանյութը, որում երևում էին հայ ռազմագերիների գնդակահարության կադրեր, կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում։ Այս մասինլրագրողների հետ զրույցում հայտնել է ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը: Նա մասնավորապես նշել է. «Ուսումնասիրված է տեսանյութը, ստուգված է, այն իրական է։ Դեպքը տեղի է ունեցել Իշխանասարում սեպտեմբերի 13-ին ադրբեջանցի զինվորների ներգրավմամբ։ «Կոմանդո» նորաստեղծ ստորաբաժանումն է, որը վերապատասրաստվում է Թուրքիայի կողմից, և որոշակի աջակցություն, իհարկե, տրամադրվում է որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Վերապատրաստվող ստորաբաժանումներն էլ ծրագրավորում և իրականացնում են պատերազմական հանցագործություններ հայերի նկատմամբ, և, բնականաբար, խրախուսվում են այդ արարքների համար»։

Սիրանուշ Սահակյանը գրել է, որ գնդակահարության այդ տեսանյութի սկզբում երևում են ինը հայ զինծառայողներ. «Որից հետո հստակ ցուցադրվում է չորսի գնդակահարությունը։ Ստորաբաժանումը նույնականացված է։ Կոնկրետ որ չորսն են երևացող գնդակահարվողները դեռ շարունակվում են ուղղությունները պարզելու համար։ Տեսանյութում երևում են այլ հայեր, ըստ երևույթին մյուս զինծառայողները, որոնց գնդակահարությունը չի երևում, ևս սպանվել են։ Տեղանքը նույնականացված է, այդ տեղանքում ծառայություն իրականացնող զինծառայողների անունները հայտնի են։ Բայց ովքեր գնդակահարվող զինծառայողները, դեռ աշխատանքներ են տարվում»։

Ըստ Սահակյանի՝ սա առաջին տեսանյութը չէ, 44-օրյա պատերազմում ևս եղել են նման տեսանյութեր ինչպես առանձին, այնպես էլ խմբերի գնդակահարություններ. «Պատասխանը միջազգայնորեն անհամարժեք է եղել, չի բխել իրավիճակից։ Չեն օգտագործվել բոլոր հնարավորությունները, որոնք ներկայումս Ուկրաինայի պարագայում են գործադրվում։ Լռությամբ հովանավորվել է Ադրբեջանի վարքը, ինչն էլ ծնում է նոր հանցագործություններ»։

Սիրանուշ Սահակյանը պատասխանել է այն հարցին, թե ինչու Հայաստանը չի դիմում Միջազգային քրեական դատարան. «ՄԻԵԴ-ը պետության պատասխանատվության խնդիրներ է քննարկում, իսկ միջազգային քրեական դատարանն անհատների քրեական պատասխանատվություն, որպեսզի կարողանան դիմեն քրեական դատարան պետք է լինի քաղաքական որոշում կոնկրետ դեպքով ճանաչել դատարանի իրավազորությունը։ Այս պահին Հայաստանը չի ճանաչում միջազգային քրեական դատարանի իրավազորությունը, ուստի դատարանը չի կարող քննել Հայաստանի տարածքում տեղի ունեցած հանցագործությունների գործերը։ Միջադեպի հետ կապված պետք է որոշվի, որ իրավասու են քննել, հետո հետաքննության արդյունքում իրենք կբացահայտեն ներգրավված անձանց, և պատասխատվություն կկիրառեն անձերի նկատմամբ։ Իրենք անձերին են տանելու դատարանի առջև, իսկ Եվրոպական դատարանում մենք պատասխանող կողմ ունենք պետությանը, որը խախտում է միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական ոլորտի պարտավորությունները, և պետությունը հավաքականորեն ենթարկվում է պատասխանատվության։ Քրեական դատարանի դեպքում ներգրաված անձինք և նրանց հրամանատար կազմը կարող է ենթարկվել ազատազրկման եւ պատասխանատվություն կրել»։