ԱՄՆ-ն ներկայացրել է Սիրիայում և Իրաքում իր ավիահարվածներից զոհված խաղաղ բնակչության նախնական թիվը
Պենտագոնի ներկայացուցիչը հաղորդել է, որ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով ենթադրաբար զոհվել է ութ մարդ, ևս չորս քաղաքացիական անձ վիրավոր է, հաղորդում է Reuters-ը:
Զոհվածների վերաբերյալ տվյալները ներկայացվել է 2015թ-ի ապրիլի 12-ից մինչև հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածի համար:
«Մենք շարունակում ենք վերլուծել բոլոր տվյալները քաղաքացիական կորուստների վերաբերյալ և ապագայում կներկայացնենք թարմացված թվեր», —հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:
Հունվարի 13-ի դրությամբ ամերիկացիները հասցրել են ավելի քան 9.6 հազար ավիահարված, որից վեց հազարը Իրաքում, իսկ երեք հազարը Սիրիայում: