Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Քաղաքականություն

Ստորագրե՞լ, թե՞ չստորագրել. սա չէ´ խնդիրը. Վահե Հովհաննիսյան

Մեր հասարակությունն առ այս պահը լավ չի պատկերացնում իրավիճակի ծայրահեղ լրջությունը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածը.

«Խնդիր 1

Մեր հասարակությունն առ այս պահը լավ չի պատկերացնում իրավիճակի ծայրահեղ լրջությունը։ Սա ընդդիմության, մեր բոլորի սուր խնդիրն է. չկա կոորդինացված աշխատանք։ Սա խնդիր է, որը պետք է արագ ու գրագետ լուծել։

Խնդիր 2

Հարցը խաղաղության կամ այլ պայմանագրեր ստորագրել-չստորագրելու մեջ չէ։ Սխալ է նարատիվը, թե թուղթ ստորագրելը դավաճանություն է, չստորագրելը՝ հայրենասիրություն։ Այս հարցի շուրջ չպետք է բաժանվել հակադիր ճամբարների։ Սա հակապետական շեշտադրում է։ Հարցը փաստաթղթերի բովանդակությա´ն մեջ է։ Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ից հետո հասունացել է նոր փաստաթղթի (կամ՝ փաստաթղթերի) անհրաժեշտությունը, որը կկարգավորի այս ժամանակահատվածում քննարկված և հասունացած խնդիրները։ Պետք չէ´ վախենալ փաստաթղթից, պետք է աշխատել դրա բովանդակությա´ն և երաշխիքների´ վրա։ Ո՞վ է ասել, որ այս պայմաններում ու այսօրվա համաշխարհային անկայունության պայմաններում փաստաթղթեր մեզ պետք չեն։

Խնդիր 3

Պայմանագրից հետո հնարավո՞ր է պատերազմ։ Ե´վ պատերազմն է հնարավոր, և´ խաղաղությունը։ Դա կախված է պայմանագրի թե´ բովանդակությունից, թե´ երաշխավորներից։ Եթե իրական հողի վրա չեղան իրական երաշխիքներ, ապա Ադրբեջանը հաջորդ օրն իսկ կարող է սկսել ռազմական գործողություններ՝ ցանկացած պատրվակով։

Ավելի պարզ. եթե 44-օրյա պատերազմը դադարեցնելու թուղթը ստորագրվեր, պայմանական ասած, Մոզամբիկի միջնորդությամբ, ապա ռուսական զորքը հաշվված ժամերի ընթացքում չէր լինի Արցախում, և Ադրբեջանը կշարունակեր իր հաղթարշավը։ Ասել է թե՝ մենք անվերջ կսպասեինք «սկանդինավյան խաղաղապահներին»։

Հիմա նույն վիճակն է. կուտակվել են նոր հարցեր, նոր խնդիրներ, որոնք ունեն պայմանագրային կարգավորման անհրաժեշտություն։ Եթե մենք ընտրենք այն տարբերակը, որը պիտի երաշխավորեն վիրտուալ խաղաղապահները, ապա մենք կհայտնվենք աղետի մեջ։ Ավելին, եթե մենք ընտրենք պայմանագրի ստորագրման մի տարբերակ, որը լուրջ դժգոհություն կառաջացնի իրական հողի վրա իրական հնարավորություններ ունեցող Ռուսաստանի և Իրանի մոտ, ապա մենք ինքներս մեզ կտանենք աղետալի պատերազմի։

Խնդիր 4

Փրկել Նիկոլի՞ն, թե՞ Հայաստանը։ Այս հարցը պետության ճակատագրի և այստեղ ապրող մեր ընտանիքների անվտանգության տեսանկյունից առանցքայիններից մեկն է։ Հարցին պետք է շատ լուրջ վերաբերվել, այն ունի կարևոր նրբություններ։

Ճիշտ հարցադրումը հետևյալն է. պետք է փրկել և´ Նիկոլին, և´ Հայաստանը։ Մնացածը էմոցիաներ են։ Այս պահի համար լավագույն լուծումը առաջարկված է. անվտանգության երաշխիքներով մասնակի իշխանափոխություն։ Սրա իրավունքը վերապահված խորհրդարանական մեծամասնությանը (նրանք պետք է հասկանան, որ անգործության դեպքում նաև իրենք են ստանձնում վատ զարգացումների պատասխանատվությունը)։ Սա էապես կհանգստացնի մթնոլորտը երկրում, կվերացնի շատ բարիկադներ։ Սա հնարավորություն կտա ներգրավել նոր հանրային շրջանակներ՝ մեր ընդհանուր խնդիրների վրա աշխատանքի շուրջ։ Թույլ կտա՝ նոր գաղափարներով ինտենսիվացնել հարաբերությունները ՌԴ-ի, Իրանի և Արևմուտքի հետ, նոր շունչ կհաղորդի խաղաղ բանակցություններին։

Խնդիր 5

Նախկին նախագահների և Վեհափառի ձևաչափը կարող է դառնալ համերաշխության կարգախոսով երկրում խորքային փոփոխությունների «տրիգերը»։ Նրանցից սա է ակնկալվում, ոչ ավելին։

Մյուս կողմից, ողջ հարգանքով հանդերձ, մի ողջ երկիր չի կարող կախված լինել այդ ձևաչափի ելքից։ Մի կողմից պետք է մեծացնել հանրային ճնշումն այդ ձևաչափի վրա՝ հասկացնելով, որ սա մասնավոր խնդիր չէ, և հանրությունը կոնկրետ քայլեր է պահանջում, իսկ մյուս կողմից պետք է պատրաստ լինել այդ ձևաչափի ձախողման դեպքում հանրային ա´յլ պրոցեսների գեներացման և պատասխանատվության ստանձնման։

Խնդիր 6

Հայաստանի համառոտ օրակարգն այսպիսին է.

Փոփոխություններ՝ ԱԺ մեծամասնության մասնակցությամբ։ Աշխատանքային կոնսուլտացիաների արդյունքում խորհրդարանական մեծամասնությունը ձևավորում է նոր կառավարություն։

Վստահության և նոր գաղափարների վրա ինտենսիվ բանակցություններ՝ Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի հետ

Միջնորդների օգնությամբ Ադրբեջանի հետ բանակցությունների շարունակում, կուտակված մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերում։

Իրական հողի վրա ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման իրական մեխանիզմների ապահովում։

Բանակի մարտունակության, սահմանային անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների հրատապ փաթեթ՝ հաշվի առնելով բոլոր առկա խնդիրները, համագործակցելով պատերազմից հետո այս ոլորտում ձևավորված հանրային ակտիվ կառույցների հետ։

Հայաստանի և Արցախի հետպատերազմյան վերականգնման փուլ։

Եթե մենք կարողացանք այս պարզ կետերը հնարավորինս մատչելի ներկայացնել հանրությանը, ապա կստանանք անհրաժեշտ աջակցություն։ Այդ դեպքում կունենանք շանս՝ խուսափելու վատագույնից։ Այս պահին պետք է ընդունենք, որ առայժմ չենք կարողանում դա անել։ Եվ հանրային գործիչների առկա սոլիդ, գրագետ ցանկից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն ազնվորեն հարցնի՝ ինչու՞։