Առանց Ղարաբաղյան խնդրի լուծման հայ-թուրքական հարաբերոթյուններ չեն լինի. Չավուշօղլու
Թուրքիայի նախագահ Մևլութ Չավուշշօղլուն հայտարարել է, որ առանց Ղարաբաղյան խնդրի լուծման հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել, տեղեկացնում haberler.com կայքը:
Հունվարի 15-ին Թուրքիայում միջազգային համաժողովին մասնակցող արտգործնախարար Չավուշօղլուն, պատասխանելով հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման մասին հարցին, նշել է, որ Հայաստանը «գրավել» է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, և առանց այդ տարածքների վերադարձի Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ չի կառուցի:
Նա ընդգծել է, որ Ղարաբաղյան խնդիրը նաև Թուրքիայի խնդիրն է:
Այսպիսով Չավուշօղլուն շարունակել է Թուրքիայում ավանդական դարձած արտահայտությունների կրկնությունը: