Սամվել Ալեքսանյանի «Սիթի»-ներում որդնած բլինչիկ է վաճառվում
«Շնորհակալություն» Երևան Սիթիին ընթրիքս հարամելու, որդով բլինչիկ վաճառելու համար: Ես զզվում եմ ձեզանից:
Սա «Երևան Սիթիի» հաճախորդ Անի Հովհաննիսյանի հնչեցրած ահազանգն է, ինչի հետքերով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչներն անմիջապես այցելել են «Երևան Սիթի» (Փակ շուկա), ուսումնասիրություններ կատարել՝ պարզելու պատրաստի սննդամթերքի ՝ մասնավորապես բլինչիկի պատրաստման ու իրացման պայմանները: Մինչ այդ բլինչիկը վերադարձվել է իրացման կետ, վաճառվող խմբաքանակն ամբողջությամբ հանվել է վաճառքից, հանձնարարվել է անցկացնել սանիտարական օր: Միաժամանակ՝ առկա նմուշը ուղարկվել է լաբորատոր փորձաքննության` պարզելու` բլինչիկում եղածը որդ է, թե ոչ:
Որոշ ժամանակ առաջ էլ Սամվել Ալեքսանյանին /լֆիկին/ պատկանող սիթիներից մեկում վաճառքից հանվեց որդնած ալյուրի խմբաքանակը: Տպավորություն է, թե Սամվել Ալեքսանյանը Չինաստանի հետ պայմանագիր ունի` որդնած կամ որդով լցոնած ապրանքներ Հայաստան ներկրելու մասով: Որն է լինելու Ալեքսանյանի հաջորդ անակնկալը: