Յուրա Մովսիսյանը վերադառնում է իր նախկին թիմ` «Ռեալ Սոլթ Լեյք»
«Ուրախ եմ հայտնել ՄԼՍ եւ իմ նախկին թիմ՝ «Ռեալ Սոլթ Լեյք», վերադառնալուս մասին: Այս թիմի հետ 2009-ին նվաճել եմ գավաթ: Շնորհակալ եմ «Սպարտակին» եւ բոլոր հավատարիմ երկրպագուներիս մշտական աջակցության համար: Անհամբեր սպասում եմ կարիերայիս նոր փուլին»,- Ֆեյսբուքում գրել է Յուրա Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Սպարտակը» հայտարարել էր Յուրա Մովսիսյանի հեռանալու մասին՝ շնորհակալություն հայտնելով խաղացողին համատեղ աշխատանքի համար եւ մաղթելով հաջողություն: