ՊՆ-ում վհուկների որս է սկսվել. «Հրապարակ»Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Իրանում շարունակվում են Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները«Կամանդիրը» սպասում է, թե ինչ կպահանջի իրենից «գլավնակամանդույուշչին». «Հրապարակ»Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»«Ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել. «Հրապարակ»Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանՌուբինյանի նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնին վկայում է՝ փոխվում է հայ-թուրքական գործընթացի օրգանիկանՎրաստանի նախագահը Թեհրանում մասնակցում է Խամենեիի հուղարկավորության արարողությանըՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տունՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԻնչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան ՄեսսինՓեզեշքիանը կոչ է արել արագացնել ՌԴ–Իրան ռազմավարական համագործակցությունըԼեգենդը գալիս է փրկի՞ ֆուտբոլը․ Պակը պաշտոն է ստացելԻտալիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունից 2027 թվականի հիշատակումը հանելունԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաԻրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանըCSI-ն ահազանգում է օկուպացված Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման մասինԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՉկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե ՎարդանյանԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. ՄելիքյանԻրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգըԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արել Դուշման Վարդան․ ազատամարտիկ, որի անունը դարձավ թշնամու սարսափը․ այսօր նրա հիշատակի օրն է Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-իՃամբարակի ճանապարհին մեքենա է կողաշրջվել, ղեկին եղել է տարեց մարդ. բարեբախտաբար տուժածներ չկանՄարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսությունում քննարկվել են ընտրությունների հարցերըՀայտնի են լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԱնդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրելՉինաստանը հույս է հայտնել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտիՎրաստանն ու Ուզբեկստանը դարձան ռազմավարական գործընկերներՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասինԹուրքիան և Օմանը համագործակցության հուշագիր են ստորագրելՀանտավիրուսի բռնկումն ավարտվել է․ ԱՀԿՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿԱրտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահինՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվելԵՄ առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել ՀՀ սահմանամերձ շրջաններումՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ
Հասարակություն

Այսօր յուրաքանչյուրիս պաշտոնը խրամատ է, պարոն Պողոսյան, ես ուրախ եմ, որ դուք վերադառնում եք Դատախազություն. Աննա Վարդապետյանը ներկայացրել է իր նոր տեղակալին (ֆոտո)

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ:

Նախքան օրակարգային հարցին անդրադառնալը՝ Կոլեգիայի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով արիաբար զոհված հայորդիների հիշատակը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022թ. սեպտեմբերի 26-ից գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է՝ Աննա Վարդապետյանը, համաձայն «Դատախազության մասին» օրենքի իրավակարգավորման, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արթուր Պողոսյանին, անդրադարձել թեկնածուի կենսագրությանը, անձնական և մասնագիտական հատկանիշներին:

Գլխավոր դատախազ Վարդապետյանի առաջարկությամբ, Կոլեգիայի անդամները կարծիք են հայտնել առաջարկության վերաբերյալ՝ միաձայն ընդգծելով Արթուր Պողոսյանի մասնագիտական և մարդկային բարձր որակները, արհեստավարժությունը, աշխատանքի նկատմամբ սրտացավությունն ու նվիրվածությունը:

Գլխավոր դատախազը, եզրափակելով հարցի քննարկումը, նշել է, որ այսօր ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ խնդիր ունենք դիմագրավելու ներքին և արտաքին մարտահրավերները: «Այսօր յուրաքանչյուրիս պաշտոնը խրամատ է: Պարոն Պողոսյան, ես ուրախ եմ, որ դուք վերադառնում եք Դատախազություն: Վստահաբար, դուք այն մարդկանցից եք, ում հետ միասին ես այդ խրամատը ուղիղ և փոխաբերական իմաստներով պատրաստ եմ պահել: Ձեզ բարի ծառայություն, բարի վերադարձ: Ուրախ եմ, որ ձեր նշանակման փաստաթղթի տակ դրված կլինի իմ ստորագրությունը»,- շեշտել է գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել հնչած բոլոր կարծիքների ու գնահատականների համար՝ վստահեցնելով, որ կանի հնարավորն ու անհնարինը Դատախազության հեղինակությունը, դատախազի պատիվն ու բարի համբավը բարձր պահելու համար: