«Տղաները կանգնում են, հայտնվում են ուղղահայաց դիրքում, ամենակարևորն այս հոգեբանական պահն է». Զինվորի տունը համալրվեց նոր սարքավորմամբ (տեսանյութ)
Զինվորի տունը համալրվեց նոր սարքավորմամբ։ Էկզոսկելետոնը նախատեսված է վերականգնողական բուժման համար։
«Նրանք կանգնում են, հայտնվում են ուղղահայաց դիրքում, ամենակարևորն այս պարագայում հոգեբանական պահն է», բժշկի գնահատականը՝ տղաների կողմից էկզոսկելետոնի կիրառմանը։
Սաքրովորումը Զինվորի տանն է տրամադրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Սարքի նպատակը ոչ թե քայլքի ֆունկցիան վերականգնելն է, այլ դրա միջոցով կանխարգլեվում են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց մոտ առաջացող մի շարք խնդիրներ։ Մեծ և կարևոր հանգամանք էլ կա` հոգեբանական կողմը։ Տղաները սարքի միջոցով կանգնում են, հայտնվում են ուղղահայաց դիրքում»,– ասում է Զինվորի տան գլխավոր վերականգնող բժիշկ Լուսինե Պողոսյանը։