Սոթքի բնակիչները չեն ուզում լքել գյուղը (տեսանյութ)
Սոթքի բնակչուհներից մեկը պատմել է, թե ինչպես են Սոթքում սկսել թշնամու կողմից հրաձգությունները: Նա լրագրողի հետ զրույցում նշել է, որ այժմ ընտանիքով Վադենիսում են ապրում ժամանակավոր: Բնակվում են վարձով, բայց ամեն օր գալիս-գնում է գյուղ:
Որդու գերեզմանն այս գյուղում է: Բացի այդ էլ գյուղատնտեսական գործեր կան, որոնք սեզոնային ու ու աշխատելու կարիք կան:
Կինը նշում է, որ արոտավայրերը թշնամու քթի տակ են՝ չեն կարողանում մտնել, բայց ամբողջ ցերեկը Սոթքում են անցկացնում:
«Տղամարդիկ ու մի քանի կանայք կան գյուղում, բայց հիմնականում բոլորը տարբեր տեղեր են գնացել մնալու, մինչև հասկանանք՝ ինչ է լինելու»,-ասաց կինը: