Էստոնիան 2023 թվականից կհրաժարվի ռուսական գազից
Էստոնիայի կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ որպես Մոսկվայի դեմ սահմանափակող միջոց, երկիրը 2023 թվականի հունվարի 1-ից կարգելի Ռուսաստանից բնական գազի գնումը։ Այս մասին գրում է «Интерфакс»-ը՝ հղում տալով Տալլինում մամուլի ասուլիսի ժամանակ արտգործնախարար Ուրմաս Ռեինսալունի կատարած հայտարարությանը։
«Հունվարի 1-ից Էստոնիան ազգային պատժամիջոցներ է սահմանում ռուսական գազի դեմ։ Պատժամիջոցների նպատակն է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ դադարեցնելու իր ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ, քանի որ բնական գազը Ռուսաստանի համար եկամտի կարևոր աղբյուր է և օգտագործվում է որպես Եվրամիության (ԵՄ) լծակ»,- ասել է Ռեյնսալուն։