TRIPP-ը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային կապերի և տնտեսական զարգացման համար. Ջեյհուն ԲայրամովԸնդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե ՀովհաննիսյանՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը. Armlur
Նարեն եվրատեսիլյան բեմում կկատարի «BOO!»-ն (տեսանյութ)
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան Մախսուդյան
Հասարակություն

Նախկին մեղադրյալը, արգելանքի տակ է դրել «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am կայքի բանկային հաշիվները. հայտարարություն

Նախկին մեղադրյալը, արգելանքի տակ է դրել «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am կայքի բանկային հաշիվները:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Իսկ ինչի՞ց է սկսվել պատմությունը.

2021 թվականի օգոստոսի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթը մի հոդված էր հրապարակել այն մասին, որ որպես առողջապահության փոխնախարարի` շրջանառվում է Սամվել Խարազյանի անունը, ով «նախկինների օրոք» երկար տարիներ աշխատել է կոռուպցիոն սկանդալներով հայտնի` Պետական առողջապահական գործակալությունում` որպես բաժնի պետ, եւ, որ ամենաուշագրավն է, ՊԱԳ այդ ժամանակվա պետ Սարո Ծատուրյանի հետ անգամ հասցրել է ձերբակալվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով: Հիշեցնենք, որ երկար տարիներ ՊԱԳ-ում էր աշխատել Արսեն Թորոսյանի կողմից փոխնախարար նշանակված Արսեն Դավթյանը, ով վերջերս դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու համար։ Այս հոդվածը ամբողջությամբ, իսկ վիճարկվող մասը հատկապես` հիմնված է պաշտոնական տեղեկության եւ գնահատողական դատողության վրա, որը էլի՛ հիմնված էր պաշտոնական տեղեկությունների վրա: Այսինքն՝ Առողջապահության պետական գործակալությունը իրապես եղել է Հայաստանի ամենակոռումպացված համակարգերից մեկը, եւ շարունակում է մնալ, ինչի մասին բոլորովին վերջերս հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց նաեւ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը: Իսկ կոնկրետ Սամվել Խարազյանի մասով տեղեկությունը, որ նա ձերբակալված է եղել եւ անցել է մի քրեական գործով, հիմնված էր ՀՀ իրավապահներից ստացված պաշտոնական տեղեկության վրա: Բայց հայցվորը, առանց մեզ հերքման պահանջ ներկայացնելու, միանգամից դատարան է դիմել:

Հիմնազուրկ դատավճիռը

Եւ ահա Երեւան քաղաքի դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը 13.04.2022-ին կայացրել է դատավճիռ. «Պարտավորեցնել պատասխանող «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությանը հրապարակային ներողություն խնդրել հայցվորի վերաբերյալ կատարած վիրավորական արտահայտությունների համար՝ « ... Օրինակ՝ առողջապահության համակարգից մեզ հասած տեղեկություններով՝ որպես առողջապահության փոխնախարար շրջանառվում է Սամվել Խարազյանի անունը, որը «նախկինների օրոք» երկար տարիներ աշխատել է կոռուպցիոն սկանդալներով հայտնի Պետական առողջապահական գործակալությունում՝ որպես բաժնի պետ, եւ որ ամենաուշագրավն է, ՊԱԳ այդ ժամանակվա պետ Սարո Ծատուրյանի հետ անգամ հասցրել է ձերբակալվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով (այդ թեմային «Ժողովուրդը» մի քանի անգամ անդրադարձել է)։ .... հեղափոխական իշխանությունների միակ հույսը մնացել են «նախկիններից» մնացած, բայց ոչ թե իրական պրոֆեսիոնալ, այլ կոռումպացված կադրերը», որոնք հիմնված չեն փաստերի և բավարար փաստակազմի վրա: «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությունից հօգուտ Սամվել Ջանիբեկի Խարազյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությունից հօգուտ Սամվել Ջանիբեկի Խարազյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար»: Ի՞նչ է ստացվում. լրագրողը հրապարակել է նյութ՝ բացառապես հենվելով ՀՀ քննչական կոմիտեից ստացված պաշտոնական տեղեկությունների վրա եւ դատավոր Լիզա Գրիգորյանը վճռել է, թե անհիմն վիրավորանք է հնչվել: Հետաքրքիր է, թե փաստական ի՞նչ հանգամանքներ է ուսումնասիրել դատավոր Գրիգորյանը, որ զրպարտություն է համարել ակնհայտ ճշմարտությունները: 

Իսկ ո՞վ է հայցվորը

«Ասիական զարգացման բանկի» բժշկական ապահովագրության գծով փորձագետ Սավել Խարազյանն է հայցվորը, որը աշխատել է Հայաստանի` իսկապես ամենակոռումպացված համակարգերից մեկում եւ անցել մի քրեական գործով՝ պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով. ձերբակալվել է, նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ երկրից չբացայակելու վերաբերյալ: Այնուհետեւ վերաորակվել է այս գործը`որպես պաշտոնական անփությություն: Վերաորակվել է, քանի որ Սամվել Խարազյանը զղջացել է կատարած հանցավոր արարքների համար, պետությանը հասցված վնասը վերականգնել է, ինչի հիմքով էլ քրգործը կարճվել է:

Կցում ենք նաեւ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից տրված պաշտոնական պատասխանը: ՀՀ Քննչական կոմիտի պատասխանի բովանդակությունը թույլ է տալիս գնահատել, որ դատավոր 

Լիզա Գրիգորյանը ակնհայտ ոչ օրինական եւ կողմնակալ վճիռ է կայացրել, որի բողոքարկման ժամկետը օբյեկտիվ պատճառներով բաց ենք թողել (պատերազմական իրավիճակով պայմնավորված): Հ. Գ. Սամվել Խարազյանը փաստաբան Տիգրան Եգորյանի ձեռքով եւս մեկ հայց է ուղարկել դատարան՝ դարձյալ նույն հիմքով, թե ինչու՞ ենք հիշեցնում՝ ով է եղել նախկինում Սամվել Խարազյանը, ով իրեն այսօր անկախ փորձագետ է ներկայացնում: 

«Ժողովուրդ» օրաթերթը հետամուտ է լինելու իր իրավունքների պաշտպանության հարցում եւ գնալու է մինչեւ վերջ: Մենք պետք է մեր բնականոն գործունեությունը կարողանանք վերականգնել և ազատ տիրապետել մեր ֆինանսական միջոցներին: Մեզ արգելանքներով չե՛ք կարող վախեցնել:

 «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am կայքի խմբագրություն։