Ի՞նչ է խնդրել Զելենսկին Էրդողանին և արդյո՞ք վերջինս կատարել է այդ խնդրանքը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է Անկարային ազդել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի վրա Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում անցկացված հանրաքվեների վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Anadolu գործակալությանը։
«Զելենսկին ցանկանում է, որ մենք աջակցենք (Ռուսաստանի կողմից վերահսկվող) չորս շրջաններին (Ուկրաինայի անջատման հանրաքվեն) և ցանկանում է, որ մենք համոզենք Պուտինին»,- ասել է Ուկրաինայի առաջնորդը՝ հավելելով, որ մտադիր է այդ հարցերը քննարկել Ռուսաստանի նախագահի հետ։
Այդուհանդերձ, Էրդողանը նշել է․ «Պուտինը, որին ես ճանաչում եմ, կանի այն, ինչ ցանկանում է անել»։
Թուրքիայի նախագահն ասել է, որ «կցանկանայի, որ հանրաքվեներ չլինեն», սակայն կարծում է, որ այդ հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։