Ղազախստանը որպես օգնություն Ռուսաստանին կմատակարաի 50 հազար տոննա բենզինԷկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»Պnւտինը Կոնստանտինովկայի ազատшգրnւմը համարում է կարևոր փուլ«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Պաշտոնանկություններ են սպասվում.  «Հրապարակ»Պայթյուն Սիրիայի ռազմական օդանավակայանում. կան զոհերՇրջակա միջավայրի նոր նախարարի հայտարարագրերը. ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կայացած արարողության ժամանակ հարգանքի տուրք է մատուցել Ալի Խամենեիի հիշատակինՊՆ-ում վհուկների որս է սկսվել. «Հրապարակ»Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Իրանում շարունակվում են Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները«Կամանդիրը» սպասում է, թե ինչ կպահանջի իրենից «գլավնակամանդույուշչին». «Հրապարակ»Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»«Ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել. «Հրապարակ»Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանՌուբինյանի նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնին վկայում է՝ փոխվում է հայ-թուրքական գործընթացի օրգանիկանՎրաստանի նախագահը Թեհրանում մասնակցում է Խամենեիի հուղարկավորության արարողությանըՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տունՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԻնչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան ՄեսսինՓեզեշքիանը կոչ է արել արագացնել ՌԴ–Իրան ռազմավարական համագործակցությունըԼեգենդը գալիս է փրկի՞ ֆուտբոլը․ Պակը պաշտոն է ստացելԻտալիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունից 2027 թվականի հիշատակումը հանելունԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաԻրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանըCSI-ն ահազանգում է օկուպացված Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման մասինԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՉկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե ՎարդանյանԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. ՄելիքյանԻրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգըԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արել Դուշման Վարդան․ ազատամարտիկ, որի անունը դարձավ թշնամու սարսափը․ այսօր նրա հիշատակի օրն է Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-իՃամբարակի ճանապարհին մեքենա է կողաշրջվել, ղեկին եղել է տարեց մարդ. բարեբախտաբար տուժածներ չկանՄարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսությունում քննարկվել են ընտրությունների հարցերըՀայտնի են լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԱնդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրելՉինաստանը հույս է հայտնել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտիՎրաստանն ու Ուզբեկստանը դարձան ռազմավարական գործընկերներՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասինԹուրքիան և Օմանը համագործակցության հուշագիր են ստորագրել
Հասարակություն

«Իշխանության պատվեր». ԵՊՀ ղեկավարությունը աննպատակահարմար համարեց շարունակել դասախոսական համագործակցությունը ինձ հետ. Նաիրի Հոխիկյան

ԵՊՀ ղեկավարությունը աննպատակահարմար համարեց շարունակել դասախոսական համագործակցությունը նաև ինձ հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը:

«Ակնհայտ քաղաքական, կամ ավելի շուտ իշխանության պատվեր այս նախաձեռնությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը փորձեց ինձ բացատրել իմ դասավանդած առարկայի անօրինական լինելով։

Մի քանի տարի առաջ ֆակուլտետի դեկանը ինձ հրավիրել է դասավանդել Տարածաշրջանային զարգացումները և Հայաստանը, այլ կերպ ասած՝ քաղաքագիտական լրագրություն առարկան։ Հիմա հանկարծ պարզվել է, որ առարկան չի եղել ուսումնական պլանում և անօրինական է։ Այդպես ապօրինաբար ես տարիներ շարունակ ստացել եմ 20,000 դրամ աշխատավարձ ԵՊՀ-ից՝ փոխանցումներով։ Պատկերացնո՞ւմ եք։

Նույնկերպ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսումնական պլանից հանվել է իմ դասավանդած մեկ այլ՝ Հեռուստատեսային վավերագրական ֆիլմ առարկան։

Իրականում ես չեմ նեղացել ֆակուլտետի դեկանից, քանի որ լավ եմ պատկերացնում և նաև գիտեմ, թե իշխանության և իր անմիջական ղեկավարության կողմից ինչպիսի ճնշումների է ենթարկվել իմ առումով։

Իմ դասավանդած առարկաների շրջանակում ես ուսանողներիս փոխանցել եմ աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները և դրանց լուսաբանման առանձնահատկությունները, սովորեցրել վավերագրական ֆիլմի հմտությունները։ Ունեցել եմ հայրենիքին նվիրյալ հրաշալի ուսանողներ, որոնցից շատերը հիմա էլ աշխատում են և ի ցույց դնում իրենց մասնագիտական, մարդկային և հայկական լավագույն հատկությունները։

Իհարկե, ցավում եմ, որ որոշ ժամանակ իմ սիրելի ԵՊՀ-ում չեմ լինելու։ Այնտեղ չլինելս ինձ ֆինանսական խնդիր չի, որովհետև ստացել եմ 20,000-30,000 ամսական աշխատավարձ, որը նվիրաբերել եմ Արցախի համար իրականացվող ծրագրերին, վերջին անգամ փոխանցել եմ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի հիմնադրամին։

ԵՊՀ-ից դուրս անպայման կշարունակեմ դասախոսական աշխատանքս՝ այլ վայրում և կշարունակեմ փոխանցել փորձս և գիտելիքներս։ ԵՊՀ-ի իմ ուսանողների հետ կապս չեմ կտրում, նրանց հետ մեկնել եմ մեր հայրենիքի հետաքրքիր ու պատմական վայրեր, ցույց տվել մեր երկրի արժեքները։

Կշարունակեմ այսուհետ ևս, նաև ԵՊՀ-ի ուսանողների հետ։

Վստահ եմ, Հայաստանում իշխանություն փոխվելուց հետո նույն ֆակուլտետի ղեկավարությունը առաջիններից մեկն է զանգելու և հրավիրելու աշխատանքի»,- գրել է Հոխիկյանը: