2023-ի ամռանը կենսաթոշակները հնարավոր է նորից ավելանան
Սոցիալական ապահովության ծրագրերին հատկացվող ֆինանսավորումը կգերազանցի 648 մլրդ դրամը, որը 2022-ի հաստատված գումարը գերազանցում է 11,8 տոկոսով: Այս մասին կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 29-ի նիստում, նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով 2023 թվականի բյուջեի նախագիծը։
«Դա թույլ կտա եկող տարվա հուլիսից շարունակել կենսաթոշակների և սոցիալական տարբեր խմբերի պաշտպանությանն ուղղված հատկացումների ավելացումը, որ մեկնարկել է այս տարվա սեպտեմբերին:
Կենսաթոշակների ֆինանսավորման ավելացումը գալիք տարվա բյուջեով կլինի ավելի քան 25 մլրդ դրամով»,- ասաց նախարարը: