Հայաստանում Ռուսաստանի դեսպանն այցելել է Ջերմուկ և Գորիս (լուսանկարներ)
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանությանը կից ռազմական ու ռազմաօդային կցորդ Վ․ Ա Կոսովը՝ ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Տ․ Ջ․ Փարվանյանի հետ միասին, սեպտեմբերի 28-ին այցելել են Ջերմուկ և Գորիս քաղաքներ։ Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։
Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը տեղում հանդիպել է հայկական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և այս տարվա սեպտեմբերի 13-14-ը գնդակոծությունների հետեւանքով սահմանամերձ շրջաններում հասցված վնասներին։
Ուղեւորության շրջանակներում Ս.Պ. Կոպիրկինը այցելել է նաև Գորիս քաղաքում 102-րդ ռուսական ռազմաբազայի առանձին գումարտակի և Սիսիան քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի առանձին ավիացիոն խմբի տեղակայման վայրեր։