Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Քաղաքականություն

«Ոչինչ չենք անում, հետո ասում ենք՝ ինչու է Ռուսաստանն ավելի ակտիվ հարաբերութjուններ կառուցում Ադրբեջանի հետ»․ բա չզբաղվի՞ այս տարածաշրջանով․ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Նենսի Փելոսիի ացը Հայաստան ու նրա հայտարարությունները դրական է համարում, սակայն հնարավոր չի համարում, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան կարող են պատասխանատվություն ստանձնել Հայաստանի անվտանգության հետ կապված։ 

«Բոլոր քայլերը, որոնք օգնում են մեզ ապահովագրվել, բոլոր քայլերը, որոնք ուղղված են Ադրբեջանին զսպելուն, դրական եմ համարում, բայց պետք է իրատես լինել»,- ասաց Քոչարյանը` ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի ազդեցությունը Թուրքիայի վրա շեշտակի նվազել է, այնպես ինչպես Ռուսաստանի ազդեցությունը՝ Ադրբեջանի վրա։

«Ադրբեջանի նախագահն արդեն ուղիղ հայտարարում է` որևէ զանգի հետ հույս չկապեք։ Ո՞ւմ մասին էր այդ ակնարկը։ Հասկանալի է, չէ՞՝ ում էր ուղղված։ Հիմա այս վիճակը մենք պետք է ճիշտ գնահատենք ու չընկնենք հակառակ ծայրահեղության մեջ։ Ասենք` ՀԱՊԿ–ը չկա, Ռուսաստանը չկա, Ֆրանսիայից ինչ-որ օգնություն կուղարկեն։ Չի լինելու այդ օգնությունը։

Շատ լավ է, որ ինչ–որ քայլեր անեն, դիտորդ ուղարկեն, դիտորդը գա` հայտարարություններ անի։ Բայց տվյալ դեպքում հողի վրա ռեալ հնարավորություններ ունի Ռուսաստանը, որը կաշկանդված է ուկրաինական պատերազմով, որի դերակատարությունն այստեղ նվազել է նաև մեր պարտության պատճառով, և որն այսօր փորձում է դաշնակցային հարաբերություններ կառուցել նաև Ադրբեջանի հետ»,- ասաց Քոչարյանը` հավելելով, որ դա այսօր բխում է ՌԴ-ի ազգային շահերից, ու չի կարելի դրա համար մեղադրել Ռուսաստանին։

Մյուս կողմից, Ռոբերտ Քոչարյանը նկատում է, որ Հայաստանի իշխանությունն այսօր ոչինչ չի անում Ռուսաստանին համոզելու, որ Հայաստանն իրեն պետք է, ու նաև դեռ իրենից ինչ–որ բան է ներկայացնում տարածաշրջանում։

«Ոչինչ չենք անում, հետո ասում ենք` ինչու է Ռուսաստանն ավելի ակտիվ հարաբերություններ կառուցում Ադրբեջանի հետ։ Բա ի՞նչ անի։ Եթե դու չկաս, չզբաղվի՞ այս տարածաշրջանով։ Իհա՛րկե, զբաղվելու է»,- ասաց Քոչարյանը։