Ի՞նչ պետք է անել, երբ Ձեր անձնական իրն ընկել է մետրոպոլիտենի կայարանային գիծ (տեսանյութ)
Երևանի մետրոպոլիտենը ներկայացրել է քայլերը որոնք պետք է անել, երբ Ձեր անձնական իրն ընկել է մետրոպոլիտենի կայարանային գիծ։
«Մոտենալ կայարանի հերթապահին։
Հնարավորության սահմաններում կայարանի հերթապահը մեկուսիչ գործիքով կարող է հանել գիծն ընկած իրը։
Սակայն լինում են դեպքեր, երբ անվտանգության նկատառումներից ելնելով, իրը տիրոջն է վերադարձվում հաջորդ օրը, քանզի գծային հատվածից տվյալ իրը հնարավոր է լինում հանել միայն գիշերվա ընթացքում հպակային ռելսից հոսանքը հանելուց հետո»։