Ինտերնետ հասանելիության խնդիր կա․ Team Telecom-ը հայտարարություն է տարածել
Team Telecom Armenia ընկերությունը հայտնում է, որ միջազգային կապուղիների խափանման պատճառով ՀՀ բաժանորդները զրկվել են ինտերնետ հասանելիությունից։
Ընկերությունը տեղեկացնում է, որ ներկա պահին հասանելի են միայն ձայնային ծառայությունները։
«Մեր տեխնիկական թիմն իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։