ԱՄՆ-ն ավելի ու ավելի է մոտենում Ուկրաինայի հակամարտության կողմ դառնալուն․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելի ու ավելի է մոտենում Ուկրաինայի հակամարտության կողմ դառնալուն։ Այս մասին Կրեմլի խոսնակն ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բացասաբար է վերաբերվում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությանը այն մասին, որ հնարավոր է ամերիկացիների կողմից Ուկրաինային մատակարարված զենքն օգտագործել այն տարածքների դեմ, որտեղ անցկացվել են հանրաքվեներ։
Կրեմլի խոսնակը նաև հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը Ռուսաստանի հետ բանակցելուց հրաժարվելու մասին նորություն չեն, «նա վաղուց որոշել է հրաժարվել բանակցությունների ցանկացած գաղափարից»։