Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվել է
Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց դատավոր Լուսինե Սեփխանյանի դատավճռով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ դատավորի նկատմամաբ քրեական հետապնդում սկսվեց այն բանից հետո, երբ վերջինս կալանքից ազատ արձակեց Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին:
Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշում էր ստորագրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Դավիթ Արղամանյանը: