Տասը տարի նախագահ եմ եղել, զենք բերելու խնդիր չի եղել. ինձնից հետո 3-րդ նախագահը բերեց ՌԴ ամենահզոր զենքը․ բա ինչպե՞ս արինք․ Ռ․Քոչարյան (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց լրագրողի հարցին, թե արդյոք գործնականում հնարավո՞ր է չկարողանալ զենք գնել, եթե ֆինանս կա։ Լրագրողը հիշեցրեց Փաշինյանի հայտարարությունը․ թե փող ունենք, բայց չենք կարողանում զենք բերել։
Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ ըստ էության ինքը, որպես նախագահ և իրենցի հետո էլ Սերժ Սարգսյանը նման խնդիր չեն ունեցելշ։
«Հնարավոր է օդը փակել և թույլ չտալ զենք գա, բայց ես բերել եմ զենք ու նման խնդիր չեմ ունեցել։ Տասը տարի նախագահ եմ եղել, զենք բերելու խնդիր չի եղել. ինձնից հետո 3-րդ նախագահը բերեց ամենաժամանակակաից զենքերից մեկը՝ Իսկանդեր, բա ինչպե՞ս արեց։ Ինչո՞ւ դա ինձ ու երրորդ նախագահին հաջողվեց, իսկ այս իշխանությունը չի կարողանում»,-այս հարցն ուղղեց Ռոբերտ Քոչարյյանն ու հավելց, որ միևնույն պահին Արդբերջանը շարունակում է ձեռք բերել զոնք Թուրքիայից։