Իրանի հետ պայմանագրային բազա պետք է ունենայինք, ինչը կզսպեր Ադրբեջանին. Քոչարյան (տեսանյութ)
Ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ այս պահին թույլ տեղը Սյունիքն է և հարց ուղղեց լրագրողներին, «Հիմա ո՞ր երկիրն է, որ շահագիգիռ կարող է լինել Սյունիքի հարցում»։ Ստանալով լրագրողներից պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը ժպտաց․ «Հիմա դա շատ դժվա՞ր էր իշխանության համար հասկանալ, որ մեզ համար իսկապես Իրանը կարող է լինել լավ գործընկեր»։
Ռոբերտ Քոչարյանհը նշեց, որ այս 2 տարվա ընթացքում այդ ուղղությամբ ոչինչ չարվեց։
«Առնվազն 2 զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ հենց Սյունիքում։ Իրանի հետ պայմանագրային բազա պետք է լիներ, և դա ամենից մեծ զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար։ Հարցն այն է, որ Իրանն այն պետությունը չէ, որի վրա մատ թափ տալով կարելի է կանգնեցնել, եթե նա հետապնդում է իր ազգային շահը»,–ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Նրա խոսքով, 2021-ի մայիսին Իրանի հետ նման խոսակցություն է եղել` Իրանի առաջարկով, սակայն հայկական կողմн իրավիճակը սառեցրել է։
«Հիմա էլ ուշ չէ գործընթաց սկսելու համար և պետք է վճռական քայլերի գնալ»,-ասաց Քոչարյանը։
Ըստ նրա, խոսքը չի գնում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, այլ գործիքակազմը համալրելու։
ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ հնարավոր է «համոզել» ինչպես ՌԴ-ին, այնպես էլ ԱՄՆ-ին։