«Հայաստանում հակառուսական տրամադրությունների պուլտն Ալիևի ձեռքում է». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Հակառուսականության տրենդը մեզ լավ տեղ չի տանում։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա նշեց, որ մարդիկ մտածում են, որ եթե ռուսները մեր ռազմական դաշնակիցներն են, ուրեմն պետք է օգնեն մեզ, սակայն խորությամբ չեն ուսումնասիրում հարցը։
Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ, ռուսները չեն կարող օգնել այնտեղ, որտեղ դեմ են կանգնում իրենց իսկ ազգային շահին։ Դա մի կողմից, մյուս կողմից էլ՝ Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում է, որ այդ հակառուսական տրամադրությունը Հայաստանում կարող են գեներացնել շահագրգիռ ուժեր։
«Հայաստանում հակառուսական տրամադրությունների պուլտն Ալիևի ձեռքում է»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ աշխարհում շատ բան կարող է փոխվել, բայց Ռուսասատանը մնալու է մեր ռազմավարական ընկերը։
Մանրամասները՝ տեսանյութում