Փորձանք էր, կհաղթահարենք․ վնասվածքներ չունեմ․ Տավրոս Սափեյանը՝ ավտովթարի մասին
Լավ եմ, փորձանք էր, կհաղթահարենք, նորմալ է ամեն բան։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում փոխանցեց Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը՝ խոսելով գիշերն իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մասին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանն ընտրվեց Թալին համայնքի ղեկավար։ Հարցին, թե որևէ դիտավորություն տեսնո՞ւմ է, վերջինս պատասխանեց՝ ոչ։ Ճշտող հարցին՝ գուցե արագ է վարել մեքենան, Սափեյանն արձագանքեց․ «Չէ, ես արագ չէի, դիմացիս մեքենան էր արագ ընթանում, բայց նորմալ է։
Դուրս եմ գրվել, վնասվածքներ չունեմ»։ Հիշեցնենք, սեպտեմբերի 27-ին, ժամը 00։05-ի սահմաններում Երևանի Հրազդան կիրճի տարածքում բախվել են BMW մակնիշի 2 ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրի» ԲԿ։