Բրիտանիայում 1 միլիոն դոլարի զարդեր են գողացել. (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում գողացել են Ռիչմոնդի դքսերի մոտավորապես 700 հազար ֆունտ սթեռլինգ (1 մլն դոլար) արժողությամբ զարդերը, ինչի մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Գողությունը կատարվել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կալվածքներից մեկից` «Հուդվուդ հաուսից», որն անգլիական Արեւմտյան Սասեքս կոմսության Չիչիսթեր քաղաքի մոտակայքում է գտնվում:
Իրավապահ մարմինները նշել են, որ ընդհանուր առմամբ 40 իր է գողացվել, այդ թվում նաեւ` ադամանդներով մատանի, որն Անգլիայի եւ Շոտլանդիայի արքա Կառլ II-ը (1630-1685) նվիրել էր իր սիրուհուն` Լուիզա Ռենե դը Կերուալին, երբ նրանից որդի էր ունեցել` Չարլզ Լենոքսին, Ռիչմոնդի 1-ին դքսին:


Հանցագործության դեպքի առթիվ ձերբակալվել է Հեմփշիրի կոմսության 26-ամյա բնակիչ, որը նաեւ միակ կասկածյալն է, Ոստիկանությունը նաև աճուրդի տների հետ է կապ հաստատել գանձերը հայտնաբերելու համար: