Եթե առաջին նախագահը չի տիրապետում ինֆորմացիայի, բա ի՞նչ է առաջարկում, գնալ Նիկոլի հետ ինչի՞ շուրջ խոսել. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)
Նախագահները, որոնք սկսել ենք հավաքվել, հանդիպել իրոք լուրջ պատասխանատվության տակ են մտել։ Այս մասին Եռաբլուրում ասաց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը: Անդրադառնալով լրագրողների հարցերին՝ կապված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի հետ Ռուստամյանը նշեց, որ նա կապիտուլյացիայի անխուսափելիության մասին խոսում է դեռ 90-ականներից:
«Որ կապիտուլյացիա է, կապիտուլյացիա է։ Դա նշանակում է, որ կկորցնես այնքան, որ քո գոյությունը պարզապես գոյություն կլինի։ Պետությունը բովանդակային առումով կկորցնի իր տեսակը, ինքնիշխանությունը, իր անկախությունը պահելու հնարավորությունը։ Այսինքն՝ պետությունը այլևս իր դերը չի կատարի՝ ազգը պահպանելու իմաստով։ Եթե առաջին նախագահը չի տիրապետում ինֆորմացիայի, բա ի՞նչ է առաջարկում, գնալ ինչի շուրջ խոսել, զրուցել»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում