Ղազախստանը որպես օգնություն Ռուսաստանին կմատակարաի 50 հազար տոննա բենզինԷկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»Պnւտինը Կոնստանտինովկայի ազատшգրnւմը համարում է կարևոր փուլ«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Պաշտոնանկություններ են սպասվում.  «Հրապարակ»Պայթյուն Սիրիայի ռազմական օդանավակայանում. կան զոհերՇրջակա միջավայրի նոր նախարարի հայտարարագրերը. ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կայացած արարողության ժամանակ հարգանքի տուրք է մատուցել Ալի Խամենեիի հիշատակինՊՆ-ում վհուկների որս է սկսվել. «Հրապարակ»Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Իրանում շարունակվում են Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները«Կամանդիրը» սպասում է, թե ինչ կպահանջի իրենից «գլավնակամանդույուշչին». «Հրապարակ»Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»«Ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել. «Հրապարակ»Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանՌուբինյանի նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնին վկայում է՝ փոխվում է հայ-թուրքական գործընթացի օրգանիկանՎրաստանի նախագահը Թեհրանում մասնակցում է Խամենեիի հուղարկավորության արարողությանըՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տունՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԻնչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան ՄեսսինՓեզեշքիանը կոչ է արել արագացնել ՌԴ–Իրան ռազմավարական համագործակցությունըԼեգենդը գալիս է փրկի՞ ֆուտբոլը․ Պակը պաշտոն է ստացելԻտալիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունից 2027 թվականի հիշատակումը հանելունԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաԻրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանըCSI-ն ահազանգում է օկուպացված Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման մասինԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՉկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե ՎարդանյանԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. ՄելիքյանԻրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգըԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արել Դուշման Վարդան․ ազատամարտիկ, որի անունը դարձավ թշնամու սարսափը․ այսօր նրա հիշատակի օրն է Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-իՃամբարակի ճանապարհին մեքենա է կողաշրջվել, ղեկին եղել է տարեց մարդ. բարեբախտաբար տուժածներ չկանՄարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսությունում քննարկվել են ընտրությունների հարցերըՀայտնի են լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԱնդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրելՉինաստանը հույս է հայտնել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտիՎրաստանն ու Ուզբեկստանը դարձան ռազմավարական գործընկերներՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասինԹուրքիան և Օմանը համագործակցության հուշագիր են ստորագրել
Հասարակություն

Պատերազմից երկու տարի անց հայկական երկու պետականությունները կանգնած են պատերազմի իրական սպառնալիքի առջև. ՀՅԴ ԳՄ

ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ Թուրքիայի բացահայտ ռազմական աջակցությամբ, վարձկանների և ահաբեկիչների ներգրավմամբ, արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, Ադրբեջանն անցավ հարձակման։

44-օր ձգված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տեղահանվեց և ունեզրկվեց շուրջ 70 հազար հայ, ավերվեցին մոտ 17 հազար քաղաքացիական շինություններ և ենթակառուցվածքներ, սպանվեցին հարյուրավոր քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներում մնացին հայկական պատմամշակությանին ժառանգության 1456 նմուշներ, որոնց նկատմամբ Ադրբեջանը որդեգրել է ոչնչացման կամ յուրացման քաղաքականություն։ Տարածքային կորուստների կողքին անդառնալի են հինգ հազարի հասնող մարդկային կորուստները։ Մինչ օրս անհայտ է մի քանի տասնյակ հայ գերիների ճակատագիրը։

Ռազմական հանցագործություններով, արգելված զենքի կիրառմամբ ուղեկցվող թուրքադրբեջանական ագրեսիայի 44 օրերին, ցավալիորեն, անտարբեր մնաց միջազգային հանրությունը։

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլացիոն հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 72%-ը, այդ թվում՝ Շուշի քաղաքն ու Հադրութի շրջանը։ Ստեղծված իրավիճակում արցախահայության ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորը ռուսական խաղաղապահ ուժերն են։

44-օրյա պատերազմն հնարավոր դարձավ իշխող վարչախմբի անկարողության, ներքին և արտաքին մարտահրավերները դիմակայելու սնանկության, օտար օրակարգեր սպասարկելու հայրենադավ հանձնառության արդյունքում։

Պատերազմից երկու տարի անց հայկական երկու պետականությունները կանգնած են ճակատագրական մարտահրավերների, պատերազմի իրական սպառնալիքի առջև։

Աշխարհաքաղաքական նոր իրողությունների, խախտված ուժային հավասարակշռության և խոցված ինքնիշխանության պայմաններում գործող քաղաքական ռեժիմն անկարող է դիմակայել Հայոց պետականությանն ու հայ ժողովրդին ուղղված գոյութենական սպառնալիքները, նոր կապիտուլյացիայի հեռանկարը։

Այսօր, ավելի քան երբևէ, հայ ժողովրդի լինելիության հրամայականը, ՀՀ անվտանգային շահերը, մեր պետականության ապագան պահանջում են ազգային միասնականություն և համախմբում։

Խոնարհվում ենք մեր հազարավոր զոհերի հիշատակի առջև և վերահաստատում ազգային պետականություն կառուցելու, ազգային շահերին ծառայելու ՀՅԴ հանձնառությունը»։