Մեզ չեն հիշում, բայց մենք այստեղ ենք. բրիտանահայեր. (լուսանկարներ)
Բրիտանիայում հայկական համայնքը զարգանում է, չնայած նրան, որ հայերի թիվը մեծ չէ, բայց ամենահաջողակ համայնքներից է:
«Մեր արմատներին կառչած, համախմբված առաջ ենք շարժում»,- Մեծ Բրիտանիայում newspress.am–ի հատուկ թղթակցի հետ զրույցում նշել է Բերմենգհամում բնակվող Սոֆյա Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ չնայած տեղի հայկական համայնքի մասին քիչ են խոսում, բայց այստեղ ձեռքբերումները քիչ չեն: Համայնքի համախմբան և ազգային կյանքի կազմակերպման գործում կարևոր դեր է խաղում բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհուրդը: Մանչեսթերում է գտնվում Արևմտյան Եվրոպայի հայկական ամենահին եկեղեցին:

Սոֆյան նաև պատմել է, որ տեղի հայերը բոլոր տոներին հավաքվում են, տոնախմբություն կազմակերպում: Ամանորին ևս հայկական համայնքի ներկայցուցիչները մեկ հարկի տակ են հավաքվել, ամփոփել տարին ու նախանշել հետագա անելիքները:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում առաջին հայ համայնքները ստեղծվել են 19-րդ դարի 30-ական թվականներին` Մանչեսթերում: Արդեն 1858 թվականին այստեղ գործել է հայկական 15 առևտրական ընկերություն, որոնց թիվը 1895 թվականին հասել է շուրջ 50-ի: Համայնքն սկսել է ձևավորվել 1860-ական թվականներին: Այստեղ մոտ 18 հազար հայ է ապրում: