Նիկոլը քարտեզ է խնդրում Ալիևից. այս պայմաններում խաղաղություն չէր կարող լինել. զոհվածի ծնող (տեսանյութ)
Զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրն է՝ Արա Ռոստոմյանը, զոհված տղաների ծնողներից շատերի հետ գիշերն անցկաղրել է Եռաբլուրում:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ գիտեին, որ իշխանությունները չեն գա, քանի որ նախապես ասել էին, թե իբր չեն ուզում ավելորդ լարվածություն լինի, բայց ծնողները ցանկացել են այդ գիշեր անցկացնել իրենց որդիների շիրիմների մոտ:
Ինչպես շատերը, Արա ռոստոմյանն ու զոհվածների ծնողները խաղաղություն են ուզում, բայց ոչ այն գնով, ինչ գնով այսօր ուզում է հասնել այս իշխանությունը:
Նրանք նկատում նե, որ իրենց տղաներն ընկան Արցախը պահպանելու համար, ու հիմա Նիկոլ Փաշինյանը ՀՀ 29800 քառ.կմ տարածքը պահելու դիմաց Արցախի պաշտպանված տարածքներն էլ է ուզում տալ ադրբեջանցիներին:
«Նիկոլը քարտեզ է խնդրում Իլհամ Ալիևից: Այս պայմաններում խաղաղություն չէր կարող լինել»,-նշեց զոհվածի ծնողը:
Մանրամասները՝ տեսանյութում