Մեկ օրվա ընթացքում արձանագրվեց խոզի գրիպից մահվան երրորդ դեպքը
«Քիչ առաջ տեղեկություն ստացվեց մեկ այլ հիվանդի մահվան վերաբերյալ: Նա հունվարի 1-ից հիվանդ լինելով` չի դիմել բուժօգնության: Հիվանդանոց է դիմել միայն հունվարի 9-ին` ծայրահեղ ծանր վիճակում»,-իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը :
Հիշեցնենք, որ քիչ առաջ Հայթայանը տեղեկացրել էր, որ այսօրվա ընթացքում խոզի գրիպից արձանագրվել էր 2 մահվան դեպք: