Ադրբեջանցի երեխաներից պատրաստում են ահաբեկիչներ՝ «Կոմանդոս» կոչվող խմբավորման մեջ ներառելու համար (լուսանկարներ)
Ադրբեջանը շարունակում է հակահայկական քաղաքականությունն ու հայերի նկատմամբ ատելության տարածումը։ Ադրբեջանական լրատվամիջոցներում լուսանկարներ են տարածվել, թե ինչպես են երեխաներին դպրոցական տարիքից սովորեցնում ռազմական գործին տիրապետել։
Այլ կերպ ասած՝ նրանք երեխաներին վերածում են ապագա ահաբեկիչների, որոնք կկռվեն հայերի դեմ։ Երեխաները հատուկ պատրաստվածության կուրս են անցնում, որպեսզի ներգրավվեն «Կոմանդոս» կոչվող խմբավորման մեջ։

