Իժևսկի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա (լուսանկարներ)
Իժևսկի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա: Նախնական տվյալներով` մահացել է անվտանգության երկու աշխատակից, երկու ուսուցիչ և հինգ դպրոցական, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։
Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել Իժևսկի դպրոցից, որտեղ անհայտ անձի կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ կան։
Հանցագործի շապիկի վրա սվաստիկայի նշան է երևում։ Նրա դիակի մոտ` սեղանին հայտնաբերվել է զենքի շուրջ 20 պահունակ, որոնց վրա գրված է «ատելություն» բառը։