Թուրքիայի Անթալիայում կայանալիք թենիսի մրցաշրջանին ելույթ կունենան նաև հայ մարզուհիները
Հունվարի 18-24-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի կունենա 10 հազար դոլար մրցանակային հիմնադրամով կանանց թենիսի «CORAL TRAVEL CUP WOMEN’S» անվանումով միջազգային մրցաշար, ինչի մասին հայտնում է tennis.am-ը: Ստուգատեսում մրցաշրջանի իրենց անդրանիկ մրցելույթները կունենան նաև մարզիչ Ռուբեն Ամիրաղյանի երկու սանուհիները՝ ներկայումս կանանց համաշխարհային դասակարգման աղյուսակի 736-րդ հորիզոնականը զբաղեցնող Հայաստանի թիվ 1 թենիսիստուհի 22-ամյա Անի Ամիրաղյանն ու 16-ամյա Գաբրիելա Հակոբյանը:
Նրանք այսօր վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվել են Ստամբուլ, որտեղից էլ կմեկնեն մրցավայր:
Անին ուենցած համեմատաբար բարձր անհատական բարձր վարկանիշի շնորհիվ ընդգրկվել է միանգամից ուժեղագույնների շարքում և պայքարը կսկսի մրցաշարի հիմնական ցանցից, իսկ ահա Գաբրիելան, պայքարը սկսելու է որակավորման փուլից: