«Իսկ հիմա մենք բոլորս տուն կգնանք». ՌԴ-ում զորակոչված քաղաքացին կրակել է զինկոմիսարիատի ղեկավարի վրա (տեսանյութ)
ՌԴ քաղաքացի, 25-ամյա բնակիչ Ռուսլան Զինինը, ով պետք է զորակոչվեր այսօր, Ուստ-Իլիմսկում կրակել է զինկոմիսարիատի ղեկավարի վրա։
Հաղորդվում է, որ Ուստ-Իլիմսկի զինվորական կոմիսարի վրա կրակ բացելուց առաջ Զինինը ասել է. «Իսկ հիմա մենք բոլորս տուն կգնանք»:
Նշվում է, որ 25-ամյա Զինինն այսօր պետք է զորակոչվեր։ Վիրավոր Ելիսեևն այժմ հիվանդանոցում է։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։