ՌԴ Պետդումայի նախագահն այցելել է Բաքու, հանդիպել Ալիևի հետ, փոխանցել Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պաշտոնական այցով ժամանել է Բաքու: Վերջինս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները։ Այս մասին հայտնում է ՌԴ պետդումայի պաշտոնական կայքը:
«Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են մեծապես մեր նախագահների ջանքերի շնորհիվ»,- ասել է Պետդումայի նախագահը։
Վյաչեսլավ Վոլոդինն ընդգծել է, որ Պետդուման և Միլլի Մեջլիսը պետք է աշխատեն օրենսդրական աջակցության ուղղությամբ՝ երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի իրականացման համար։
Հանդիպմանը Պետդումայի նախագահը նաև ուշադրություն է հրավիրել միջխորհրդարանական երկխոսության ակտիվացման կարևորության վրա. «Մենք կփնտրենք նոր ձևաչափեր, որպեսզի առաջարկենք այն հարցերի լուծումները, որոնք երկու երկրների համար ռազմավարական հարցեր»։
Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության հետ միջխորհրդարանական շփումները կշարունակվեն, այդ թվում՝ միջազգային հարթակներում։