Վրաստանը խելամիտ կգտնվի, եթե փակի Ռուսաստանի հետ սահմանը. կոնգրեսական
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Կինզինգերի կարծիքով՝ Վրաստանը խելամիտ կգտնվի, եթե փակի Ռուսաստանի հետ սահմանը և գոնե կարճաժամկետ հեռանկարում արգելի ռուս զբոսաշրջիկների մուտքը: Այս մասին փոխանցում է georgiatoday.ge-ն:
«Զորահավաքային տարիքի տղամարդկանց ներհոսքը դեպի այս փոքրիկ, բայց կարևոր դաշնակից երկիր, շատ վտանգավոր է»,- ասել է Կինզինգերը:
Վրաստանի ժողովուրդը խելամիտ կլինի փակել իր սահմանը և թույլ չտալ ռուս զբոսաշրջիկներ գոնե կարճաժամկետ հեռանկարում, գրում է ամերիկացի կոնգրեսական Ադամ Քինզինգերը։
«Մարտական տարիքի տղամարդկանց ներհոսքը դեպի այս փոքրիկ, բայց կարևոր դաշնակիցը շատ վտանգավոր է: Մենք պետք է տեսնենք, որ դա զոհաբերություն է, զբոսաշրջությունը կարևոր է»,- գրել է կոնգրեսականը Twitter-ի իր միկրոբլոգում։
Շատ ռուսներ շարունակում են լքել իրենց երկիրը՝ զորահավաքից խուսափելու համար։ Տեղի թղթակցին հղում անելով՝ BBC-ն հայտնում է, որ վրաց-ռուսական սահմանին 10 կիլոմետր երկարությամբ հերթ է գոյացել։