Ծաղկեփնջի գինը. ինչպես են Մանվել Փարամազյանի շտաբում տոնում հաղթանակը (տեսանյութ)
Գրեթե բոլորն են հիշում, որ Սյունիքը ժամանակին զենքով պահող համայնքապետը, մայիսի 2-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատվելուց հետո ծաղկեփնջով դիմավորեց Աննա Հակոբյանին։
Թերևս հարկ չկա երկար մեկնաբանել ու հասկանալ, թե ինչու էր Քաջարանի քաղաքապետն իրեն կալանավորած Փաշինյանի տիկնոջը ծաղիկներ հրամցնում։
Արդյունքն առավել քան տեսանելի է` ՏԻՄ ընտրություններում նա հաղթանակ տարավ։
Ու ամենազզվելին այն է, որ այնպես է տոնում այդ հաղթանակը` զուռնա֊դհոլով, կարծես ադրբեջանցիների դեմ հաղթանակ տարած լինի ու սահմանին էլ լարվածություն չլինի։
Արմինե Մկրտումյան